Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպեց Ռումինիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
06 մարտի, 2009Ս.թ. մարտի 6-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտա Ալմա Անաստասեի/Roberta Alma Anastase/ հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռումինական խորհրդարանական համագործակցության ընդլայնման շուրջ:
Ռումինիայի պատգամավորների պալատի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ուղղված երկկողմ պատրաստակամությունը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես ել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, բարեկամության խորհրդարանական խմբերի գործունեությունը խթանելու անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանը տեղեկություններ հաղորդել է Հայաստանի ընթացող բարեփոխումների, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, արցախյան հիմնախնդրի կարագավորման հնարավորությունների մասին: