Աֆղանստանի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը
05 մարտի, 2009Ս. թ. մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Զալմայ Ազիզին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-աֆղանական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից, եւ հույս հայտնեց, որ դեսպան Ազիզին իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկեցին Աֆղանստանում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատումը:
Տեղեկանք : Զալմայ Ազիզին 1966թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում: Եղել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 2007թ. նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի դեսպանը: