ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՁԻԱՀ/ՄԻԱՎ գրասենյակի Կենտրոնական Ասիայի — Ար—ելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ֆրից Լհերիսոնին

04 մարտի, 2009

Ս.թ. մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՁԻԱՀ/ՄԻԱՎ գրասենյակի Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ֆրից Լհերիսոնին եւ նույն գրասենյակի նորանշանակ տարածաշրջանային համակարգող Մանոելա Գրոզդանովային, որը ՀՀ-ից կհամակարգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված աշխատանքները Հարավային Կովկասի երեք հանրապետություններում:

Հանդիպման ժամանակ պրն. Լհերիսոնը ներկյացրեց տկն. Գրոզդանովային` բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները եւ աշխատանքային փորձառությունը եւ հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ, ինչ եւ նախորդ ներկայացուցչի պարագայում էր: Նա նշեց, որ լիահույս է, որ Հայաստանը կկարողանա ձեռնարկվող քայլերի շնորհիվ հասնելու համընդհանուր հասանելիության մինչեւ 2010թ., ինչը նշաձող է աշխարհի բոլոր երկրների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման եւ աջակցության առումով:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունելով գրասենյակի կատարած աշխատանքը հանրապետությունում` վստահեցրեց, որ կառավարությունը հանձնառու է հասնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցում համընդհանուր հասանելիության: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն համագործակցելու նորանշանակ տարածաշրջանային համակարգողի հետ մեր երկրի առջեւ այս ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Տպել էջը