ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
02 մարտի, 2009Ս. թ. մարտի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները: