Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
19 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Զրուցակիցները քննարկեցին «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու հույս հայտնեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին: