Ղազախստանում Հայաստանի դեսպանը մասնակցել էԱլմաթիում կազմակերպված միջոցառումներին

16 փետրվարի, 2009

Ս.թ. փետրվարի 13-15-ը Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանը գտնվում էր Ալմաթիում «Նաիրի» մշակութային կենտրոնների ասոցիացիայի եւ «Լույս» մշակութային կենտրոնի համատեղ կազմակերպած միջոցառումներին մասնակցելու, նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով:

Հայաստանի դեսպանը Ալմաթի կատարած այցի շրջանակում ս.թ. փետրվարի 13-ին ներկա է եղել «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցում ՝ «Սուրբ Սարգսի» տոնին նվիրված ծիսակատարությանը եւ հանդիպել Ղազախստանում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր-Մարկոս քահանայի հետ:

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Ոսկե կլարնետ-2009» միջոցառումը, որին ելույթ է ունեցել Վասիլի Ղազարյանը եւ պատվոգրեր հանձնել ակտիվ գործունեությամբ հայ համայնքի զարգացմանն ու պահպանմանը նպաստող հայորդիների:

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել դեսպանի հանղիպումը «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի նախագահ Ա. Կարապետյանի հետ, ով նաեւ Ղազախստանի ազգային փոքրամասնությունների պետական մարմնի` Ժողովրդի Ասամբլեայի պատգամավոր է, Ղազախստանի «Բախուս» բաժնետիրական ընկերության նախագահը: Քննարկվել են հայ համայնքին հուզող խնդիրներ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցը հունիսին Ուստ-Կամենոգորսկում կայանալիք հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկելու վերաբերյալ :

Տպել էջը