ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է ՄիացյալԷմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին
10 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնաալ-Կասիմիի հետ:
Զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ներկայացրել է հայ-էմիրաթական հարաբերությունների ներկա մակարդակը, տեղեկացրել ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ԱՄԷ կատարած այցի ընթացքում կայացած հանդիպումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Կարեւորվել է նաեւ ս.թ. հունվարի վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար ներսես Երիցյանի եւ ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի հանդիպումը Դավոսում:
Դեսպանն ընդգծել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունն ու կարեւորել միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումը: Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի տնտեսական ծրագրերում ԱՄԷ կողմի գործնական մասնակցությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների խորացման համար:
ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը հայտնել է, որ դավոսյան հանդիպման ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարից ստացել է Հայաստան այցելելու հրավեր: Նախարար Լուբնա ալ-Կասիմիին տեղեկացրել է նաեւ, որ ընդունել է հրավերը եւ պատրաստվում է այցելել Հայաստան եւ ուսումնասիրել ներդրումային ծրագրերի հնարավորությունները: