Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող
06 փետրվարի, 2009Ս. թ. փետրվարի 1-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող է նշանակվել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանը:
Գրիգոր Հովհաննիսյանը ծնվել է 1971 թ. Երեւանում:
1992 թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը:1992-1993 թթ. միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: 2001 թ. Ֆլեթչերի Իրավունքի եւ Դիվանագիտության դպրոցում ստացել է Մագիստրոսի կոչում:
1994-2006 թթ. աշխատել է Միավորված Ազգերի կազմակերպության համակարգում` տարբեր պաշտոններ զաբաղեցնելով` Հայաստանում, Կոնգոյի Դեմոկրտաական Հանրապետությունում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում: 2006-2009 թթ. աշխատել է որպես «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն եւ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս:
Գ.Հովհաննիսյանը տրապետում է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն լեզուներին: