Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Բելառուսի Ազգային Ժողովի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ
29 հունվարի, 2009Ս.թ. հունվարի 29-ին կայացել է Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Բելառուսի Ազգային Ժողովի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ։
Հայաստանի դեսպանը շնորհավորել է պարոն Բատուրային Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու առիթով եւ նրան փոխանցել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ ընթացիք տարում Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերով։
Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Բելառուս փոխհարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը եւ մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի համար առկա ներուժի գործարկմանը խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններին, կարծիքներ փոխանակել դրանց հաղթահարման ուղիների շուրջ։ Նշվել է, որ առաջադրված հարցերին նպատակահարմար կլինի անդրադառնալ ս. թ. փետրվարին Մինսկում կայանալիք Հայաստանի ԱԺ եւ Բելառուսի ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի քննարկումների ընթացքում, նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ ընթացիք տարում Բելառուս նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում։