Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ
26 հունվարի, 2009Հունվարի 23-ին` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին հայ-ուկրաինական հարաբերությունները եւ համագործակցությունը բոլոր բնագավառներում զարգանում են համաչափ, հիմնված փոխշահավետության, փոխվստահության, բարեկամական սկզբունքների վրա:
Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը` որպես մյուս բնագավառների համագործակցության համար կարեւոր նախապայման, պատրաստակամություն են հայտնել նոր թափ հաղորդել այդ աշխատանքներին, մասնավորապես` խորհրդարանական բարեկամության խմբի վերականգնման եւ միջազգային կազմակերպություններում առավել սերտ համագործակցության ուղղությամբ:
Վլադիմիր Լիտվինը կարեւորել է նաեւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին միասնաբար դիմակայելու եւ այն հաղթահարելու համար երկու երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ են փոխանակվել քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում
հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման եւ համագործակցության խորացման եւ ամրապնդման վերաբերյալ: