Ֆիլիպինների դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

23 հունվարի, 2009

Ս. թ. հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Վիկտոր Գարսիա III-ին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Ֆիլիպինների միջեւ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ նրա մասնագիտացված կառույցների շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերին:

Տեղեկանք : Վիկտոր Գարսիա III-ը ավարտել է Մանիլայի «De La Salle» համալսարանը, մասնագիտությամբ իրավագետ է: 1975թ.-ից մինչեւ այժմ աշխատում է Ֆիլիպինների ԱԳՆ համակարգում: 2008թ. նշանակվել է Ֆիլիպինների դեսպան ՌԴ-ում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Տպել էջը