ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

20 հունվարի, 2009

Ս. թ. հունվարի 20-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը:

Զրուցակիցները կարեւորեցին 2008թ.նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, 2008թ. դեկտեմբերի 4-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա վերոհիշյալ փաստաթղթերի ոգուն համապատասխան:
Տպել էջը