Տեղի է ունեցել Պերճ Թերզյանի «Հայ-եգիպտական հայացքներ. պատմության, քաղաքականության եւ մշակութային ժառանգության մասին» խորագրով արաբերեն գրքի շնորհանդեսը

18 հունվարի, 2009

Ս.թ. հունվարի 18-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել եգիպտահայ հասարակական գործիչ, ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի «Հայ-եգիպտական հայացքներ.պատմության, քաղաքականության եւ մշակութային ժառանգության մասին» խորագիրը կրող արաբերեն գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով կարեւորելով աշխատության լույս ընծայումը, բարձր է գնահատել հեղինակի երկար տարիների աշխատանքն ու ներդրումը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:

Պերճ Թերզյանի արաբ ընթերցողին ներկայացրած աշխատությունը հեղինակի մոտ քառասուն հոդվածների ամփոփ ժողովածուն է, որը նվիրված է հայ-արաբական կապերի, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ հայ- ժողովրդի պատմության ու մշակույթի տարբեր հիմնահարցերի լուսաբանմանը:

Միջոցառմանը ներկա էին Եգիպտոսի նախարարությունների, գիտական ու մշակութային շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը