Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահին
15 հունվարի, 2009Ս.թ. հունվարի 15-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
Հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ հետագա զարգացման հեռանկարների մասին:
Չինաստանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները ՀՀ նախագահին, նշելով, որ անցած տարվա օգոստոսին նրա հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Անդրադառնալով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանից ստացված հրավերին` Հու Ձինթաոն հայտնել է, որ շնորհակալությամբ ընդունում է այն: