ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
13 հունվարի, 2009Ս.թ. հունվարի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության իրականացնելիք առաջիկա միջոցառումներին վերաբերող հարցեր: