ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ղազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
29 դեկտեմբերի, 2008Մենք խորը մտահոգությամբ հետեւում ենք Ղազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց ընթացքում արդեն զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:
Հույս ենք հայտնում, որ բռնությունները կդադարեցվենեւ անհապաղ բանակցություններ կսկսվեն բոլոր վիճելի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար: