Ավստրիայում Հայաստանի դեսպանը եւ ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենը պայմանագիր են ստորագրել Հայաստանին 14 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին
26 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 23-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման
Ալ-Հերբիշը պայմանագիր են ստորագրել Հայաստանի կառավարությանը հիմնադրամի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին:

Վարկը հատկացվում է Հայաստանի կառավարությանը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը նախատեսում է վարկերի եւ ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական շրջանների տնտեսությունը:
Հիմնադրամի գլխավոր տնօրենը նշել է, որ սա Հայաստանի հետ համատեղ իրականացվող երրորդ ծրագիրն է: Պարոն Ալ-Հերբիշը գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության առիթով եւ հետագայում եւս արդյունավետ համագործակցելու հույս հայտնել:
