ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԻԻՀ Ազգային անվտանգությանբարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալին
23 դեկտեմբերի, 2008Ս. թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների կապակցությամբ: Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայմանը` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ս.թ. դեկտեմբերի 15-ին Թեհրանում կայացած միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագերի իրականացման հետ կապված հարցեր: