Երկրաշարժի 20-րդ տարեդարձին նվիրված հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվեց երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն: Կործանիչ երկրաշարժի արհավիրքների, վերականգնման աշխատանքների եւ նախատեսվող անելիքների մասին ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանր, Հայազատ քահանա Մարտիկյանը: Արարողությանը մասնակցում էր Ռումինիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

Արարողությունից հետո եկեղեցու բակում զետեղված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին Ռումինիայում ՀՀ ղեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության կողմից:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Ռումինիայի մյուս հայաշատ քաղաքներում:-
Տպել էջը