Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին Կայացավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումը

09 դեկտեմբերի, 2008

Հելսինկիում գնտվող Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 5-ին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրհդրի նիստին:

Հայաստանի արտգործնախարը կարեւորելով ս.թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Հռչակագրի փաստը, միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը խեղաթյուրելով Հռչակագրի դրույթները, այնքան հեռու է գնում, որ հայտարարում է անգամ, թե խաղաղ կարգավորումը չի բացառում ուժի օգտագործումը:

Որպես Հռչակագրի եւ բանակցային գործընթացի աղավաղման մեկ այլ օրինակ, նախարար Նալբանդյանը նշեց դեկտեմբերի 4-ին Հելսինկիում ադրբեջանական պատվիրակության կողմից տարածված «սադրիչ փաստաթուղթը», որն ամբողջովին խեղաթյուրում է բանակցային գործընթացի ողջ էությունը:

Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ չնայած այդ ամենին, հայկական կողմը հույս ունի, որ կարելի կլինի պահպանելով Մոսկվայի Հռչակագրի ոգին եւ առաջացած դրական միտումը` շարժվել դեպի հիմնախնդրի հանգուցալուծումը: Նախարարի բնորոշմամբ հենց այս նույն տեսլականն էր ընկած դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության հիմքում:

Ելույթում նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԵԱՀԿ գործունեության տարբեր հարթությունների վերաբերյալ, ընգծելով, որ Հայաստանը կողմնակից է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններով շարունակել համագործակցությունը կազմակերպության շրջանակներում:

Էդվարդն Նալբանդյանն ընդգծեց, որ Եվրոպան անվտանգության նոր ճարտարապետության կարիք ունի, որը պետք է հաշվի առնի գոյություն ունեցող բոլոր մտահոգոթյունները: «Հենց այս միտքն ունենալով, մենք կարծում ենք, որ Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի շուրջ քննարկումները կարող են լավ հարթակ հանդիսանալ բոլորի կողմից ընդունելի համակարգի ձեւավորման համար»:

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթների ամբողջական կատարումը կարեւոր նշանակություն ունի անվտանգության եւ կայունության ապահովման համար: Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք հայտնեց, որ միջազգային պարտավորությունների խախտումներով ընթացող Ադրբեջանի ուժգնացող սպառազինումը չի արժանանում ԵՍԶՈՒ անդամ երկրների համարժեք արձագանքին:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ, եւ միաժամանակ աջակցում է այդ կազակերպության դերի վերաարժեվորմանը: Հայաստանի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ աշխատել ԵԱՀԿ բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Անդրադառանոլվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների նախագահների արտահայտած քաղաքական կամքը եւ ընթացող բանակցությունները` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հիմք են ստեղծել:


ԵԱՀԿ արտոգրոծնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Նախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերով, եւ պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց հետագա խորացման համար: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հաարաբերությունների կարգավորման եւ կիպրական խնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:
Նախարարները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:


Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերվող ուշադրության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ընդգծեց ս.թ. դեկտեմեբրի 4-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, եւ ԵԱՀԿ 56 երկրների արտգործնախարարների խրհրդի հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ խթան կարող են հանդիսանալ բանակցային գործընացում առաջընթացի համար:
Նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Ֆինլանդիաի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անրդարաձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ողջունեց Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը: Էդվարդ Նալբանդյանը Ալեքսանդր Ստուբին հրավիրեց այցելել Երեւան:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց նաեւ 2009 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Հունաստանի ԱԳ նախարար, Դորա Բակոյանիսի հետ: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ընդունելով Երեւան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կգա հաջորդ տարվա առաջին եռամսյակում:

Նախարար Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց ֆիննական մամուլին:

Դեկտեմբերի 5-ի երեկյոան եզրափակեոլվ այցելությունը Հելսինկի Էդվարդ Նալբանդյանը վերադարձան Երեւան:

Տպել էջը