Արգենտինայում ու Չիլիում տեղի ունեցան Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

09 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Արգենտինայում ու Չիլիիում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցեց սուրբ պատարագ եւ հոգեհանգստի պաշտոն կատարեց` նվիրված Սպիտակի ու Գյումրիի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի 20-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանը եւ ՀՀ դեսպանության անձնակազմը:

Նույն օրը "Հայկական ժամ" ռադիոալիքի՝ 1988թ. երկրաշարժի տարելիցին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց այն աշխատանքներն, որ իրականացվել են աղետի գոտում կործանիչ արհավիրքի հետեւանքները վերացնելու ուղղությամբ, կոչ արեց արգենտինահայությանը՝ համախմբվել Հայաստանի շուրջ՝ մեր ընդհանուր Մայր Հայրենիքն առավել ապահով ու բարգավաճ դարձնելու նպատակով:
Տպել էջը