Նիդերլանդների Ամստերդամ եւ Ալմելո քաղաքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան ժամերգություններ
09 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 7-ին Նիդերլանդների Ամստերդամ եւ Ալմելո քաղաքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան ժամերգություններ նվիրված Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին:
Արարողությունից հետո Ալմելոյի եկեղեցու բակում զետեղված խաչքար-հուշարձանին ծաղիկներ դրվեցին Հաագայում ՀՀ հյուպատոսության, Հայ Առաքելական եկեղեցու Հոլանդիայի թեմի, հայկական տարբեր կազմակերպությունների կողմից:
Ժամերգություններին ներկա էր «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, որը նաեւ հարցազրույցներ ունեցավ հոգեւոր հայրերի, հայկական մի շարք միությունների ղեկավարների հետ ամսագրի հոլանդահայերին նվիրված հատուկ թողարկում պատրաստելու համար: