Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Հելսինկի

03 դեկտեմբերի, 2008

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով զեկուցողի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրեջանի ԱԳ նախարարի հետ

Ս.թ. դեկտեմբերի 3-ին մենկարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Հելսինկի:
Նախարար Նալբանդյանի առաջին հանդիպումը Հելսինկիում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դեսպան Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ասպեկտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ գնտում է, որ կազմակերպությունը բարեփոխման կարիք ունի այսօրվա խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան դե Բրիշամբոն անդրադարձան նաեւ Եվրոպական անվտանգության գործող համակարգին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընգծեց, որ Եվրոպական անվտանգության համակարգը կատարելագործման կարիք ունի եւ կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այն առավել գործուն եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեության եւ դրա արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հադիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վերահաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գյորան Լենմարկերի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բակացությունների վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը կարեւորելով ս.թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը, նշեց, որ Ադրբեջանից հռչակագրի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու փաստաթղթում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությանը եւ առաջընթացի արձանագրմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես խնդիրների քննարկման գործուն ձեւաչափ: Գյորան Լենմարկերը նշեց, որ ԵԱՀԿ Խորհրադարական վեհաժողովը միշտ եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման միայն խաղաղ բանակցությունների միջոցով լուծման կողմնակից:

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած կառուցողական հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական ոգու պահպանումը, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, ՄԽ համանախագահների աջակցությամբ, բանակցությունների շարունակումը` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու, խաղաղ ճանապարհով հիմնահարցի կարգավորման նպատակով:
Տպել էջը