Նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ

01 դեկտեմբերի, 2008

Ս.թ. դեկտեմբերի 1-ին Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ-ում հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ ԱԳՆ-ն կարեւորում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների մուտքը դիվանագիտական ծառայության համակարգ:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ տարի Երեւանում բացվելու է ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց, որտեղ ապագա դիվանագետները հնարավորություն կստանան առավել մանրամասն տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալ միջազգային հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ` հետագայում դրանք ԱԳՆ համակարգում աշխատանքի ընթացքում օգտագործելու համար:

Նախարար Նալբանդյանը անդրադարձավ Հայաստանի առաջ ծառացած տարածաշրջանային հիմնախնդիրներին, ինչպես նաեւ դրանց կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նաեւ պատասխանեց ուսանողների հարցերին:
Տպել էջը