Սիրիայի մշակույթի նախարարությունը լույս է ընծայել Սիրիայում Հայաստանի դեսպանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը արաբերեն
01 դեկտեմբերի, 2008Սիրիայում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակում Սիրիայի մշակույթի նախարարությունը 1000 տպաքանակով լույս է ընծայել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետություն մշակութային զբոսաշրջիկային ուղեցույց» արաբերեն գիրքը:
Հրատարակված նոր գիրքն արաբ ընթերցողին հաղորդակից է դարձնում Հայաստանի պատմությանը, մշակույթին, արվեստին, երկրի ներկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակին Պատկերավոր ներկայացնում է Հայաստանի բնաշխարհը եւ պատմական հուշարձանները: