Նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
01 դեկտեմբերի, 2008Համաձայն Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության տարածած տեղեկատվության, Շվեյցարիան կմիանա Շենգենի արտոնագրային համաձայնագրին 2008թ. դեկտեմբերի 12-ից:
Այդ օրից սկսած բոլոր այն օտարերկրացիները, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն վավեր Շենգենի համաձայնագրի մուտքի արտոնագիր, հնարավորություն կստանան մուտք գործել Շվեյցարիայի Համադաշնության տարածք այդ արտոնագրով:
Շվեյցարիայի դեսպանությունները եւ հյուպատոսությունները կսկսեն Շենգենի մուտքի արտոնագրեր տրամադրել սկսած դեկտեմբերի 15-ից: Մոտակա շվեյցարական դեսպանությունը գտնվում է Թբիլիսիում: