Աբու Դաբիի մշակութային հիմնադրամի Ալ-Նախիլ սրահում կայացել է «Հայաստանի նոր գույներ» նկարչական ցուցահանդեսը

01 դեկտեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 23-30-ը ՀՀ-ԱՄԷ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բարձր հովանու ներքո Աբու Դաբիի մշակութային հիմնադրամի Ալ-Նախիլ սրահում կայացել է «Հայաստանի նոր գույներ» նկարչական ցուցահանդեսը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներ, Աբու Դաբիում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ներկայացված էին անհատական ոճի ինը արվեստագետների կտավներ, որոնք աչքի էին ընկնում հայ ազգային մշակութային նրբերանգներով, հայոց բնաշխարհի պատկերներով:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության եւ Աբու Դաբիի մշակույթի ու ժառանգության հիմնադրամի համատեղ ջանքերով:
Տպել էջը