ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվություն վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին 22 նոյեմբեր 2008թ.
22 նոյեմբերի, 2008Հարց. - Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ` ներկայացնելու ՍԾՏՀ գործունեության ծրագիրը: ՍԾՏՀ քարտուղարությունում կայանալիք հանդիպումից բացի նախատեսվու՞մ են, արդյոք, այլ հանդիպումներ:
Պատասխան. - Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի արտգործնախարարը ս.թ. նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում:
Օգտվելով Ստամբուլում Էդվարդ Նալբանդյանի ներկայությունից` Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հանդիպման առաջարկություն է արել, որն ընդունվել է նախարար Նալբանդյանի կողմից:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր: Հարաբերությունների կարգավորում ասելով մենք հասկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում: