Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսին եւ ԱԳ նախարար Պետրաս Վայտեկունասին: Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բալթյան երկրներ: 18 նոյեմբեր 2008թ.

18 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 18-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բալթյան երկրներ:

Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսը:


Նախագահ Ադամկուսը նշեց, որ Լիտվայի ժողովուրդը միշտ առանձնահատուկ դրական վերաբերմունք է ունեցել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, ինչին մեծապես նպաստել է երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը:
Ն ախարար Նալբանդյանը իր հերթին ընգծեց, որ Հայաստանը կար—որում է Լիտվայի հետ երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացումը, բազմակողմ համագործակցությունը Եվրոպական հար—անության քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բանագավառներում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության հետագա ընդլայման հնարավորությունները:
Նախագահ Ադամկուսն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Վալդաս Ադամկուսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Նախագահ Ադամկուսն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր:
Նախագահ Վալդաս Ադամկուսը խնդրեց իր ջերմ ողջյուններն ու աջակցությունը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:



Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասի հետ:
Շնորհակալություն հայտնելով Լիտվա այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կար—որում է Լիտվայի հետ բարեկամական եւ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ հաջորդ տարի Վիլնյուսում ՀՀ դեսպանատուն հիմնելու որոշումը դրա վկայությունն է:
Նախարարներ Նալբանդյանն ու Վայտեկունասը գոհունակություն հայտնեցին երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առթիվ եւ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի կապակցությամբ, ինչը լուրջ հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նախարարները ընդգծեցին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ապահովող քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն մանրամասնորեն քննարկեցին Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ ենթատեքստում երկկողմ առավել սերտ համագործակցություն հաստատելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Լիտվայի կողմից Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններն իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին դասելու հանգամանքը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում էին նաեւ կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները:
Պետրաս Վայտեկունասի խնդրանքով ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ս.թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրի ոգուն համապատասխան բանակցությունների շարունակումը:

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ:
Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին նպաստել երկու երկրների գործարարների միջեւ ուղիղ կապերի հաստատմանը: Մանրամասն քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների աժխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պետրաս Վայտեկունասը պայմանավորվեցին նաեւ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ, մասնավորապես 2009 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վիլնյուսում համատեղ միջոցառումների կազմակերպման մասին:



Նախարար Նալբանդյանը այցելեց նաեւ 1579 թ. հիմնադրված եւ Արեւելյան Եվրոպայում առաջիններից մեկը համարվող Վիլնյուսի համալսարան, ուր հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Ջուոդկայի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց Վիլնյուսի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հաստատաման հնարավորությունը:
Այնուհետեւ համալասարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետում նախարար Նալբանդյանը հանդես եկավ «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը» թեմայով դասախոսությամբ:


Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները` ընգծելով, որ Ադրբեջանում հնչող Մայնդորֆյան հռչակագրի խեղաթյուրված մեկնաբանաթյունները չեն նպաստում փաստաթղթում ամրագրված սկզբունքների իրականացմանը, մասնավորապես վստահության ամրապնդման միջոցների առումով:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց հայ-լիտվական հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, ՀՀ արտգործնախարարը լիտվանահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան - Սփյուռք փոխգործակցությունը եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լիտվահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Երեկոյան Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեկունասը պաշտոնական ընթրիք տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվի Լատվիա:

 

Տպել էջը