ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը 18 նոյեմբեր 2008թ.
18 նոյեմբերի, 2008Ս. թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մարգարեթ Թումին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` փոխնախարար Կիրակոսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր առաքելության կատարման գործում:
Իր հերթին դեսպան Թումին նշեց, որ Ավստրալիան մշտապես շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնելու առեւտրատնտեսական, մշակութային եւ քաղաքական համագործակցությունը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում: Նա բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի տնտեսական եւ մշակութային կյանքում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, ինչպես նաեւ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Տեղեկանք: Ծնվել է 1963թ. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Շեբպարտոն քաղաքում: Ավարտել է Մելբուրնի համալսարանի Հումանիտար գիտությունների բաժինը: 1988-89թթ. եղել է Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունում Արեւելյան Եվրոպայի բաժնի աշխատակից, 1990-92թթ.` Սերբիայում Ավստրալիայի դեսպանատան քարտուղար, 1994-95թթ.` Հյուսիսային, Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի պետի տեղակալ, 1995-2000թթ.` Մեծ Բրիտանիայում Ավստրալիայի դեսպանության հյուպատոս, 2004-08թթ.` Արեւելյան Թիմորում Ավստրալիայի դեսպան, 2008-ից Ռուսաստանում Ավստրալիայի դեսպան: