Էստոնիայի նորանշանակ դեսպան Տոմաս Լուքը ՀՀ ԱԳ նախարարինհանձնեց իր հավատարմագրերի պատճենը 13 նոյեմբեր 2008թ.
13 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Տոմաս Լուքին` (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության կատարման գործում: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ակտիվ եւ համակողմանի համագործակցության զարգացումը:
Իր հերթին դեսպան Լուքը նշեց, որ Էստոնիան ավանդաբար Հայաստանին վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ եւ նպատակադրված է Հայաստանի հետ խորացնել բազմաբովանդակ համագործակցությունը: Նա կարեւորեց երկու երկրների առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:
Տեղեկանք. Տոմաս Լուքը ծնվել է 1962թ., Տալլինում: 1985թ. ավարտել է Տարտուի համալսարանի Աշխարհագրության ինստիտուտը:
19932002թթ. աշխատել է Էստոնիայի ԱԳՆ կենտրոնական ապարատում եւ արտերկրում Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչություններում,
2002-2006թթ. եղել է Լատվիայում Էստոնիայի դեսպանը: 2006-2008թթ. եղել է Էստոնիայի ԱԳՆ 3-րդ քաղաքական վարչության 1-ին բաժնի (Ար—ելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա) տնօրեն: 2008թ. մայիսից Վրաստանում Էստոնիայի դեսպան է: Տիրապետում է ?? անգլերեն, ռուսերեն, ֆիններեն լեզուներին: