Լատվիայի նորանշանակ դեսպան Նիլս Յանսոնսը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 13 նոյեմբեր 2008թ.
12 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 13-ին Լատվիայի նորանշանակ դեսպան Նիլս Յանսոնսը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը:
Ողջունելով հյուրին` փոխնախարար Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի եւ Լատվիայի հարաբերությունները ավանդաբար ջերմ են: Զրուցակիցները ընդգծեցին նաեւ համագործակցության հետագա խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը հատկապես` առեւտրական եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:
Հյուրի խնդրանքով փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաեւ Հայաստանի հարաբերություններն իր հարեւանների հետ: Հատուկ անդրադարձ կատարվեց արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:-0-