Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանի հետ 13 նոյեմբեր 2008թ.
12 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ակտիվորեն զարգացող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ` կարեւորելով այդ հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը:
Մարիոս Գարոյանը եւս բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների մակարդակը` նշելով դրանց առավել խորացման անհրաժեշտությունը եւ առկա ներուժը:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման հետ կապված հարցեր: