ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հարցին 12 նոյեմբեր 2008թ.
12 նոյեմբերի, 2008Հարց. Ըստ թուրքական մամուլի, այսօր Թուրքիայի ԱԳ նախարարն հայտատարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մոկատայում կայցելի Թուրքիա, եւ սպասվում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում: Հաստատում եք արդյոք այդ տեղեկությունները:
Պատասխան. Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որպես ՍԾՏՀ-ում նախագահող երկրի արտգործնախարար ս.թ. նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում ` ներկայացնելու կազմակերպության 6- ամսյա գործունեւության ծրագիրը եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները: