ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին 11 նոյեմբեր 2008թ.

11 նոյեմբերի, 2008

Հարց. - Պարոն նախարար, վերջին շրջանում թուրքական մամուլում նյութեր են հրապարակվում Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

Պատասխան. - Վերջերս թուրքական մամուլում Հայաստանի պաշտոնյաներին վերագրվող լուրերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ աղավաղված են եւ ներկայացված են գլխիվայր: Բազմիցս ասել եմ եւ նորից ցանկանում եմ կրկնել, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս Հայաստանը չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում:

Տպել էջը