ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Նովոռոսիսկի պատվիրակության 11 նոյեմբեր 2008թ. Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ արտա

11 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Կրասնոդար երկրամասի Նովոռոսիսկ քաղաքի պատվիրակությանը:

Այցի նպատակն էր Նովոռոսիսկի եւ Գավառի քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը:

Ողջունելով հյուրերին` Շավարշ Քոչարյանը դրական գնահատեց պատվիրակության այցը Հայաստան` կարեւորելով նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման գործում:

Անդրադառնալով Նովոռոսիսկի հասարակական-տնտեսական կյանքին` պատվիրակության անդամներն ընդգծեցին Նովոռոսիսկի մեծաքանակ հայկական համայնքի դերը քաղաքի, նաեւ ամբողջ Կրասնոդարի երկրամասի տնտեսական եւ հասարակական կյանքի զարգացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային փոխանակումների վերաբերյալ:

Տպել էջը