Կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Շվեդիա 10 նոյեմբեր 2008թ. Ս.թ. նոյեմ

10 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական հանդիպումները Ստոկհոլմում, ուր նա ժամանել էր Շվեդիաի ԱԳ նախարար Կառլ Բիլտի հրավերով:

ՀՀ արտգործնախարարի առաջին հանդիպումը իր շվեդ գործընկեր, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Կառլ Բիլտի հետ էր:

Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին
հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի համագործակցության զարգացմամբ, ինչի համար լուրջ նախադրայլներ են ստեղծվել:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Բիլտը հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հետ կապված հարցեր` երկուստեք գոհունակություն հայտնելով Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի առնչությամբ: Էդվարդ Նալբանդյանը իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելության եւ ԵՄ կառույցների ղեկավարների հետ կայացած հանդիպումների արդյունքները:

Նախարարները քննարկեցին Ար—ելյան գործընկերության լեհ-շվեդական առաջարկությունը, որի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը եւ մեծ հետաքրքությամբ հետ—ում է Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկության լրամշակմանը — ակնկալում է մոտ ապագայում այս հարցում շահագրգիռ քննարկումներ իրականացնել գործընկեր երկրների — Եվրոպական կառույցների հետ:

Նախարար Բիլտը իր հերթին նշեց, որ լեհ-շվեդական առաջարկությունը ստացել է ԵՄ աջակցությունը եւ մոտակայում արդեն առարկայական քննարկումներ կծավալվեն այդ առնչությամբ: Նա նաեւ վստահեցրեց, որ 2009 թ. երկրորդ կեսին` ԵՄ-ում Շվեդիայի նախագահության ժամանակահատվածում լուրջ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին եւ ընդունելով ՀՀ ԱԳ նախարարի Հայաստան այցելելու հրավերը մինչեւ Շվեդիայի կողմից ԵՄ նախագահությանը ստանձնումը կայցելի Հայաստան:

Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` հույս հայտնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Մոսկվայում ստորագրած հռչակագիրը հնարավորություն կստեղծի բանակցությունների ակտիվացման եւ դրանցում առաջընթաց արձանագրելու համար:

Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ:

Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:

Այնուհետեւ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Կեսօրին Շվեդիայի արտգործնախարարը Հայասանի իր գործընկերոջ պատվին պաշտոնական ճաշ տվեց:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Շվեդիայի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում: Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ եւ լրագրողներ: Նախարար Նալբանդյանի ելույթին հաջորդեց հարցուպատասխան` ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ:

Բացի քաղաքական օրակարգից նախարար Նալբանդյանի այցը Շվեդիա հագեցած էր նաեւ տնտեսական ոլորտի ներկայացուցչների հետ հանդիպումներով:

Արտահանողների Շվեդական խորհրդի նախագահ Ուլֆ Բերգի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը, ներդրումային հնարավորություններն ու առաջնահերթ ուղղությունները: Քննարկվեց Հայ-շվեդական գործարար համաժողով, ինչպես նաեւ տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների կազմակերպելու հնարավորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Ericsson ընկերության կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ընկերության Արեւելյան Եվրոպայի գծով տնօրեն Բյորն Հեմստադի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ծանոթացավ ընկերության գործունեությանը եւ հեռանկարային ծրագրերին: Նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի բջջային օպերատորների հետ Ericsson-ի արրդյունավետ համագործակցության կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեց հայաստանյան ընկերությունների եւ Ericsson-ի միջեւ համագործակցության ընդլայման հնարավորությունը:

Ստոկհոլմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Հայաստանի ֆինասական բորսայի կառավարիչ Nasdaq OMX ֆինանսական խմբի ղեկավարությանը, որոնց հետ քննարկեց Հայաստանում ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 7-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր թափ հաղորդել Սփյուռքի հետ փոխգործակցությանը եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում:

Այցելության շրջանակներում Էդվարդը Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց շվեդական հեռուստատեսությանը:

Տպել էջը