Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ կայացել է հյուպատոսական հինգերորդ համատեղ նիստը

10 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 4-5-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական հինգերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին անձնագրային եւ մուտքի արտոնագրերի, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր, ինչպես նաեւ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրները:

Նիստի արդյունքում ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետը եւ ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության աշխատակիցների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի միջեւ:
Տպել էջը