ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին 06 նոյեմբեր 2008թ.

10 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի հարցերը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին եւ մշակութային կապերի սերտացման հարցերին:

Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների միջեւ առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը հնարավորություն է ընձեռում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման համար: Երկուստեք ընդգծվեց նաեւ Բելառուսի հայ համայնքի կարեւոր դերը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում:

 

Տպել էջը