ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարի տեղակալ Զորան Վուջիչին 30 հոկտեմբեր 2008թ.
30 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց Սերբիայի ԱԳ նախարարի տեղակալ Զորան Վուջիչին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունները:
Զորան Վուջիչը ներկայացրեց Սերբիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու գնահատականները բալկանյան թերակաղզում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցության փորձը: