Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Մոլդովա 30 հոկտեմբեր 2008թ. Ս.թ. հոկտեմբերի 27-ին հ
30 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 27-ին հովվապետական այցով Մոլդովայում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մոլդովայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպեցին Մոդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի հետ:
Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վորոնինը նշեց, որ Վեհափառի այցը Մոլդովա կնպաստի հայ-մոլդովական դարավոր կապերի եւ բարեկամության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա կարեւորեց հայ համայնքի դերը երկրի տնտեսության, առեւտրի, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների զարգացման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա խորացման գործում: Հայաստանի պատվիրակներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Մոլդովայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մոլդովայի հայ համայնքի հետ, որի ժամանակ քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության եւ համայնքին հետաքրքրող այլ հարցեր: