Բրյուսելի Արեւելք-արեւմուտք ինստիտուտում կազմակերպվել է «Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները» թեմային նվիրված կլոր-սեղան քննարկում 30 հոկտեմբեր 2008թ.
30 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը Բրյուսելում մասնակցեց Արեւելք-արեւմուտք ինստիտուտի (EastWest Institute) կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որը նվիրված էր «Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները» թեմային:
Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՆԱՏՕ-ի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Ռադոսլավա Ստեֆանովան: Քննարկմանը մասնակցում էին դիվանագետներ, վերլուծական կենտրոնների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Զեկուցողը եւ ելույթ ունեցողները հանգամանալից անդրադարձ կատարեցին ՌԴ եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ներկա վիճակին, ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությանը հետեւած զարգացումներին` ընդգծելով առկա լարվածության թուլացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու եւ համագործակցության ընթացող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը:
Կլոր սեղանին ելույթով հանդես եկավ նաեւ դեսպան Մկրտչյանը, որը կարեւորեց ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքի շուտափույթ վերականգնումը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել խնդրահարույց հարցերը քաղաքական մակարդակով քննարկելու ուղղությամբ: