Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Լոնդոն 28 հոկտեմբեր 2008թ. Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դեվիդ Միլ

28 հոկտեմբերի, 2008

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դեվիդ Միլիբենդի եւ Քերոլին Ֆլինթի հետ, այցելեց Բրիտանիայի խորհդարան

Հոկտեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Միացյալ Թագավորություն:

Էդվարդ Նալբանդյանի եւ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Դեվիթ Միլիբենդի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջնային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Մեծ Բրիտանիայի հետ համակողմանի եւ բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ իր այցն այդ ուղղությամբ Հայաստանի հաստատակամության հավաստումն է:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական քաղաքական երկխոսությունը — առ—տրատնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, — երկու երկրների համագործակցության առաջնային խնդիրներից է վերոհիշյալ ոլորտներում հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացումը:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտողար Միլիբենդը մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ ենթատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման պարագայում կողմերը կարող են հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:

Դեվիդ Միլիբենդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` ընդգծելով, որ գործընթացի նպատակն է դրանց լիակատար կարագավորումը — Հայաստանը հաստատակամ է շարունակել քայլերն այդ ուղությամբ: ՄԹ արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի քայլերն ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Քերոլին Ֆլինտի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան- Եվրոպակամ Միություն համագործակցությունը, մասնավորապես Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի երկկողմ համագործակցությունը ԵՀՔ շրջանակներում: Նախարարներ Նալբանդյանն ու Ֆլինտը անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Նույն կեսօրին Հայաստանի արտգործնախարարն այցելեց Միացյալ Թագավորության Լորդերի պալատ, ուր հանդիպում ունեցավ հայ-բրիտանական համակուսակցական բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ճաշ տվեցին Էդվարդ Նալբանդյանի պատվին:
Հանդիպմանը ներկա էին ՄԹ երեք հիմնական` լեյբորիստական, պահպանողական, լիբերալ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Բրիտանացի խորհրդարանականների հանդիպմանը, նախարար Նալբանդյանը Հայաստանը կողմը կարեւորվում է խորհրդարանների դերը` որպես ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ կամուրջներ կառուցող մարմինների: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկուստեք հեաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախատեսված են նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), նրա հարցազրույցը BBC ռադիոկայանին, հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ՄԹ կաառավության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:

Տպել էջը