Հայաստանը ստանձնեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը 24 հոկտեմբեր 2008թ.
23 հոկտեմբերի, 2008ԱԳ նախարար Է. Նալբանդյանի այցը Տիրանա
Ս. թ. հոկտեմբերի 23-ին Տիրանայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ հանդիպումը:
Նախարարների խորհրդի հանդիպման օրակարգում էին Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, ԵՄ-ՍԾՏՀ համագործակցության խթանման, կազմակերպության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը:
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութան ղեկավարը, վկայակոչելով կազմակերպության անցած ուղին, նշեց, որ, չնայած կազմակերպության արձանագրած հաջողություններին, ՍԾՏՀ-ն բարեփոխումների կարիք է զգում կազմակերպության արդյունավետության բարձրացման համար եւ կազմակարեպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:
Ներկայացնելով ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները` Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց հետեւյալ ուղղությունները.
ՍԾՏՀ եւ միջազգային կազմակերպությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացում, Էներգետիկ ոլորտում համագործակցության խթանում, տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցման ենթակառուցվածքների զարգացում եւ բնապահպանական ոլորտում համագործակցության խորացում:
Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու համաձայնագիր` «Ս—ծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման» — «Ս—ծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման » մասին:
Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Ալբանիայի ԱԳ նախարար Լ. Բաշայի կողմից նախարար Է. Նալբանդյանին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների — ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լ. Քրիզանթոպուլոսի համատեղ մամլո ասուլիսը: Հայաստանը նախագահելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը մինչ— 2009 թ. ապրիլի վերջը: