ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Սիդի Դիարային 22 հոկտեմբեր 2008թ.

22 հոկտեմբերի, 2008

Ս. թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զարգացող, դեպի ծով ելք չունեցող — փոքր կղզի զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Շեյխ Սիդի Դիարային (Cheick Sidi Diarra):


Փոխնախարար Ղարիբջանյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերի վարչության «ՏՀՏ եւ զարգացում» գլոբալ ալյանսի եւ ամերիկյան «ԱՏԳՕ միջազգային» կազմակերպության աջակցությամբ «Կրթության եւ զարգացման գլոբալ նորարարական համաժողովի» անցկացումը` նշելով, որ դա Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ արդյունավետ գործակցության վկայություն է: Նա ընդգծեց, որ ՀՀ ղեկավարությունը շահագրգռված է ՄԱԿ-ի հետ համատեղ մշակված ծրագրերի իրականացման եւ գործակցության նոր ուղղությունների զարգացման գործում:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը: Երկուստեք նշվեց, որ նման երկրները պետք է դեպի ծով ազատ տարանցման հնարավորություն ունենան — այդ առումով խիստ կար—որվում է տարածաշրջանային համագործակցությունը, բոլոր երկրների ներգրավվածության ապահովումն ու տարանցման երկրների մասնակցությունը դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրների լուծման հարցում:

Վերոհիշյալի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշեց, որ Հայաստանը շատ հաճախ բախվում է մի իրավիճակի հետ, երբ քաղաքական շարժառիթներից դրդված, տնտեսապես կենսունակ ու շահավետ եւ քաղաքականապես հեռատեսական ծրագրերը փոխարինվում են տարածաշրջանում բաժանարար գծերի անցկացմանը նպաստող ծրագրերով` դրանով իսկ խոչընդոտելով այդ թվում նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում մշակված տարածաշրջանային զարգացման ծրագրերի կենսագործմանը: Նման վարքագիծը որ—է աջակցություն չպիտի ստանա միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի կողմից: Նա հույս հայտնեց, որ ՄԱԿ-ը, եւ պրն. Դիարան մասնավորապես, լինելով դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով պատասխանատուն, իրենց ներդրումը կունենան Հայաստանի արտաքին հաղորդակցության ուղիների զարգացման ու զանազանեցման գործում:
Տպել էջը