ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին 20 հոկտեմբեր 2008թ.

20 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի առկա վիճակը եւ խնդրի հանգուցալուծման հնարավորությունները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սիմոնսն անդրադարձան նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձություններին:
Տպել էջը