Հայաստանը դարձավ Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ 20 հոկտեմբեր 2008թ. Հոկտեմբերի
20 հոկտեմբերի, 2008Հոկտեմբերի 15-18-ին Քվեբեկում տեղի ունեցան Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 24-րդ նստաշրջանը — Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին 70 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը եւ Եւրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բառոզոն։ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հոկտեմբերի 18-ի նիստին Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթաժողովը որոշում կայացրեց Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին։
Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008թ. ապրիլին: ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ս.թ. ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին, վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներգրավվածությունը կազմակերպության գործունեության մեջ: Դրան հաջորդել էին Ֆրանկաֆոնիայի Մշտական խորհրդի եւ Նախարարական նստաշրջանի հավանությունները, այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումը։
Գագաթաժողովի օրակարգի շրջանակներում քննարկվեցին նախորդ գագաթաժողովից հետո անցած երկու տարիների ընթացքում կազմակերպության աշխատանքների մասին Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հաշվետվությունը, միջազգային կար—որություն ունեցող հարցեր։
Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Դրական գնահատելով Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:
Քվեբեկյան գագաթաժողովի ընթացքում կազմակերպության նախագահությունը Ռումինիայից փոխանցվեց Կանադային՝ երկու տարի ժամկետով։
ՖՄԿ Գագաթաժողովի շրջանակներում, ՀՀ Արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանը — Մոնակոյի Իշխանապետության կառավարության արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանկ Բիանկերին ստորագրեցին համատեղ արձանագրություն՝ երկու երկրների միջ— դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Քվեբեկում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Կանադայի տարածքային կառավարման, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Լորանս Քենոնի հետ՝ վերջինիս խնդրանքով։ Քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին։ Անդրադարձ կատարվեց նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Կանադա կատարած այցի ընթացքում նախարար Նալբադյանը հանդիպում ունեցավ նաեւ կանադահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։