Աստանայում տեղի է ունեցել «Ընդհանուր աշխարհ` առաջընթացբազմազանության միջոցով» համաժողովը 20 հոկտեմբեր 2008թ.
20 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած արտաքին գործերի նախարարների «Ընդհանուր աշխարհ` առաջընթաց բազմազանության միջոցով» համաժողովը:
Համաժողովի աշխատանքին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը` արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Համաժողովը բացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Համաժողովի մասնակիցները քննարկել են իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ տարաձայնությունների վերացմանը, քրիստոնյա եւ մահմեդական կրոնների երկխոսությանը, աշխարհի հակամարտությունների կարգավորմանը, քաղաքակրթությունների երկխոսության մեջ կանանց եւ երիտասարդների դերին առնչվող հարցեր:
Համաժողովի վերջում մասնակիցներն ընդունել են Աստանայի հռչակագիրը: