Սիրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախությանը 14 հոկտեմբեր 2008թ.
15 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն? նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվան:
Ընդունելությանը ներկա էին Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշը, Արաբ սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ Ահմադը, մշակույթի նախարար Ռիադ Նասան Աղան, պետնախարար Բաշշար Շաարը, նախկին վարչապետ Մուհամմադ Մուստաֆա Միրոն, ԱԳ նախարարի տեղակալը, խորհրդարանի անդամներ, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների — միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների ղեկավարներ, գիտական, կրթական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նա— հայկական համայնքային, կրոնական կառույցների — մշակութային միությունների ներկայացուցիչներ:
Ընդունելության բացման խոսքում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը ներկայացրեց տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի — այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության նվաճումները անկախության 17 տարիների ընթացքում, հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերությունները եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերը: