ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին 15 հոկտեմբեր 2008թ.

15 հոկտեմբերի, 2008

Ս. թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին:

Ողջունելով հյուրին` Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-ղազախական համակողմանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Նա հույս հայտնեց, որ Ղազախստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Բոզժիգիտովը քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Տպել էջը